Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

2 րոպեի ընթերցում

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ պետական երկաթուղային նախագծից ֆինանսական օգուտ ստանալու մեղադրանքներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Խուրելսուխը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննիչների հետ։

Մեղադրանքները կապված են Տավան Տոլգոյ–Գաշուունսուխայտ երկաթուղու կառուցման գաղտնի մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչները կարող էին ընդհանուր 110 միլիոն դոլարի կաշառք ստացած լինել, գրում է Mongolia Daily-ն։

Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 16-ին պահանջել է նախագահի և մեղադրանքներում հիշատակվող այլ պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։

Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են հետաքննության համար ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Նախաձեռնությանն աջակցել է 42 պատգամավոր։

Նրանք նաև պահանջել են գաղտնազերծել 2019 թվականից ի վեր Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից հրապարակված բոլոր հանձնարարականները։

Օրեր առաջ Ուլան Բատորի նախկին քաղաքապետ Խիշգեեգիյն Նյամբաատարը ուղիղ եթերի ժամանակ պնդել էր, որ կաշառք ստացած անձանց թվում է եղել նաև նախագահ Խուրելսուխը։

Խուրելսուխի հրաժարականն ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատի խորհրդարանը։ Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նախագահի վարչակազմի ղեկավարի՝ նոյեմբերի 19-ին հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան չորս ամսվա ընթացքում։

Հայերեն English Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 16/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 16/11/26

Նավթի գները նվազել են - 16/11/26

Դասական երաժշտությունը պետք է հասանելի դարձնել ամբողջ հանրությանը. Դանիել Դանիելյանը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ռազմավարության մասին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել