1 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Գերատեսչությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։