1 րոպեի ընթերցում
Հայաստանի 10 մարզի 21 համայնքներում հոկտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամը 08։00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը և մեկնարկել է քվեարկությունը։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Արտաշատ համայնքում, Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր համայնքներում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում, Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, Շիրակի մարզի Ախուրյան և Արթիկ համայնքներում, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք համայնքներում, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքնում։
Նշենք, որ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։
ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 28 լրատվամիջոց, 6 դիտորդական կազմակերպություն։
Բոլոր համայնքներում քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։