Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

2 րոպեի ընթերցում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի քանի տասնյակ ցուցարարներ հոկտեմբերի 23-ի երեկոյան փորձել են ներխուժել խորհրդարանի ստորին պալատի՝ Պատգամավորների պալատի շենք։ Ոստիկանները կանխել են նրանց մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չեխական Novinky.cz լրատվամիջոցը, միջադեպը տեղի է ունեցել հանրային հեռուստատեսության և ռադիոյի ֆինանսավորման համակարգը փոխելու ծրագրի դեմ բողոքի ակցիայի ընթացքում։

Ոստիկանության խոսնակ Եվա Կրոպաչովայի փոխանցմամբ՝ հատուկ ստորաբաժանման ծառայողները կանխել են ցուցարարների ներխուժումը։ Ոչ ոք չի ձերբակալվել, իրավիճակը հաջողվել է հանդարտեցնել։

Բողոքի պատճառը կառավարության առաջարկն է՝ վերացնել հանրային հեռուստատեսության և ռադիոյի համար տնային տնտեսություններից գանձվող վճարները և հեռարձակողներին ֆինանսավորել պետական բյուջեից։ Նախագիծը նախատեսում է նաև ֆինանսավորման կրճատում։

Քննադատների գնահատմամբ՝ փոփոխությունները կարող են մեծացնել հեռարձակողների կախվածությունը քաղաքական իշխանությունից։ Կառավարությունը պնդում է, որ նոր համակարգը չի ազդի նրանց խմբագրական անկախության վրա։

Հոկտեմբերի 24-ի  պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել նախագծին։ Այն դեռ պետք է անցնի հանձնաժողովային քննարկումներ և հետագա ընթերցումներ։ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները նոյեմբերի 3-ին գործադուլ են նախատեսել։

 

Հայերեն Русский

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք