1 րոպեի ընթերցում
Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։
Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։