Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու քահանաների հայցերով գործերի վարույթները

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արագածոտնի թեմի կարգալույծ հռչակված քահանաներ Տեր Արամի և Տեր Թադեի հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործերը քննվել են դատավորներ Սիմա Աբովյանի և Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։

Նախկին քահանաները պահանջել էին անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։

«Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»,– գրել է Զոհրաբյանը։

Նրա տեղեկացմամբ՝ երկու որոշումներով էլ նախատեսվել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը։ Դրանցով Մայր Աթոռը պարտավորեցվել էր ապահովել քահանաների պաշտոնավարումը։

Հայերեն

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ նախնական տվյալներով տուժել է 11 անձ

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Նեթանյահուն Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան

Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը. CENTCOM

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին