Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման դեպք, որն ավարտվել է մահվան ելքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը։

«Մինչ այժմ համարվում էր, որ Շամոնդա վիրուսը չի փոխանցվում մարդուն։ Այսպիսով, այս հիվանդի վարակվելը Շամոնդա վիրուսով մարդու մոտ վիրուսի հայտնաբերման առաջին փաստագրված դեպքն է», - ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ հիվանդը մահացել է հիվանդանոցում, հոկտեմբերի սկզբին։ Նա տառապել է լուրջ իմունոդեֆիցիտից։ Ենթադրվում է, որ վարակը նրա օրգանիզմ է ներթափանցել մժեղի խայթոցի միջոցով՝ Ֆրանսիայի արևելքում, որտեղ գարնանն ու ամռանը գրանցվել են կենդանիների վարակման առաջին դեպքերը։

Բնակչության առողջության համար որևէ ապառնալիք չկա, ընդգծել են իշխանությունները:

Շամոնդա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ական թվականների կեսերին։ Այն հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր անասուններին՝ նրանց մոտ առաջացնելով տենդ։ Վարակը փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով։

Հայերեն Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը