Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը
1 րոպեի ընթերցում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումն «արդյունավետ» է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրել է ՌԴ նախագահի՝ օտար երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
«Շատ արդյունավետ հանդիպում էր Սանկտ Պետերբուրգում», - նշել է նա։
Իր հերթին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է, որ հանդիպումը եղել է «բովանդակալից»։
Կողմերի բանակցությունները տևել են 3 ժամ։ Պեսկովը նաև հայտնել է, որ Ուիթքոֆի նոր այցի հետ կապված պայմանավորվածություններ չկան։ ԱՄՆ նախագահի բանագնացը շուտով կմեկնի Սանկտ Պետերբուրգից, հավելել է Պեսկովը։