Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Ալբանիայի Դուրես քաղաքում է, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Արայիկ Հարությունյանն առաջնության շրջանակում հանդիպել է եվրոպացի գործընկեր ֆեդերացիայի ղեկավար Աստրիտ Հասանիի հետ։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը նաև հետևում է Հայաստանի հավաքականի անդամների ելույթներին և մասնակցում հայ մարզիկների պարգևատրման արարողություններին։