Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների գործողությունը 60 օրով կասեցրել է, քանի որ դրանք կարող էին Մոսկվային հեռացնել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ես այժմ բանակցություններ եմ վարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը խաղաղ ճանապարհով կարգավորելու շուրջ և չեմ ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է անմտորեն հեռացնել Ռուսաստանին բանակցությունների սեղանից։ Զգալի առաջընթաց է գրանցվում, և դա ներառում է նաև ներկայում ընթացող բանակցությունները գերիների փոխանակման շուրջ», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը։

Թրամփն օրերս հայտնել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի և նրա էներգակիրների հիմնական գնորդների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու գործընթացը։

Truth Social-ում գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը շատ քիչ չափով է օգնում Իրանին, եթե, իհարկե, օգնում է: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար, որ այդպես էլ շարունակվեր, «եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»:

Հայերեն Русский

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի