1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին ասել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության կողմնակիցների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ պատերազմի համար մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեին։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Այն չէր սկսվի, եթե 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին։ Ես հզորացրի մեր զինված ուժերը, մինչդեռ այն շատ բան է տվել Ուկրաինային։ Նա կարող էր դրա դիմաց գումար պահանջել՝ վաճառել այն Եվրոպային, և նրանք կվճարեին։ Գիտե՞ք՝ ես ինչ եմ անում։ Ես զենքը վաճառում եմ Եվրոպային։ ԱՄՆ-ն արսենալի վաճառքից ստանում է միլիարդավոր դոլարներ։ Բայդենն Ուկրաինային է տրամադրել 350 միլիարդ դոլարի զենք և դրամական միջոցներ։ Դա լավ չէ, ընդհանրապես լավ չէ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։