Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին
1 րոպեի ընթերցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երևանն ու Բիշքեկը դարձել են քույր քաղաքներ։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։
Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում»,- գրել է Երևանի քաղաքապետը։