Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն գլոբալ բնույթ ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում։

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հայ ժողովրդին՝ COP17-ը հյուրընկալելու և մեզ մեծահոգաբար հրավիրելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որ միացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային՝ ճանաչելով այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միջազգային կոնվենցիային մեր անդամակցությամբ։ Մեր երկիրը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է։ Կենսաբազմազանություն ունենք Պարսից ծոցում, այն շաղկապված է Իրանի պատմության հետ։

Բնության մասին հոգ տանելու պարտականությունը իրանցիների մշակութային, կրոնական և պատմական ինքնության կարևոր մաս է։ Իրանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, այն ազգային մշակույթի, քաղաքակրթային ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր առաջնահերթություն է։ Մեր երկրում վաղուց ակնածանքով են վերաբերվում բնությանը։ Իրանը կենսաբազմազանության պահպանման համար ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունի, այն համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը։

Իրանի ղեկավարը նաև ընդգծել է, որ պատերազմները միայն մարդկային կորուստների և ենթակառուցվածքների թիրախավորման մասին չեն, դրանց հետևանքով ոչնչացվում են անտառներ, պարարտ հողեր, խոնավ տարածքներ, ջրային ռեսուրսներ, զինանոցի օգտագործման արդյունքում վտանգավոր քիմիական տարրեր և ծանր մետաղներ են արտանետվում վայրի բնություն։

«Բնական միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Այս խնդիրն ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ Իրանում։ Ռազմական ագրեսիայի բնապահպանական հետևանքները անվտանգության հրատապ միջոցառումներ են պահանջում համաշխարհային հանրությունից»,- ասել է Իրանի նախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսած պատերազմը լուրջ վնասներ է հասցնում երկրի էկոհամակարգերին։

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կստեղծի արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ՝ մեր բնական ժառանգությունն ու կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Ոչ մի պետության երբեք չպետք է թույլատրվի պատերազմի ժամանակ բնությունը դարձնել լուռ ու անպաշտպան զոհ»,- ասել է Իրանի նախագահը։

Հայերեն English فارسی Русский

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում