Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում (հասցե՝ ք․ Երևան, Գայի 16, տաղավար 22) իրականացվել են վերահսկողական գործողություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՎՏՄ-ից հայտնում են՝ պարզվել է, որ Ընկերությունը ծխախոտային արտադրատեսակները, դրանց պատկանելիքները կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները վաճառում է բաց եղանակով՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։