Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 0,12 հեկտար հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, դատարանը հոկտեմբերի 8-ին բավարարել է դատախազության հայցը։

Հայցադիմումը ներկայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ընդդեմ Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ աճուրդն անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։

«Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձը Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կհատուցի 385 հազար դրամ, քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է»,– նշված է հաղորդագրությունում։

 

Հայերեն

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք