1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 361.93 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.86 դրամով և կազմել 405.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0264 դրամով և կազմել 4.2677 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.89 դրամով և կազմել 478.65 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 334 դրամով և կազմել 47995 դրամ: Արծաթի գինը նվազել է 14.45 դրամով և կազմել 684.8 դրամ: