Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 հոկտեմբեր,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11։30-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Ժամը 14։30-ին ԱԺ ճեպազրույցների սրահում (334 դահլիճին կից սրահ) տեղի կունենա Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը։ Ասուլիսի նպատակն է հանրությանը տեղեկացնել, թե քաղաքացիները ինչ հարցերով և ինչ կարգով կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով։  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11։00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում կկայանա տարբեր ընդդիմադիր ուժերին միավորող «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսը: Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն շարժման ստեղծման նպատակները, անելիքները և ծրագրերը։ Կլինի նաև հարցուպատասխանի հնարավորություն։ +374 98 559608:

Ժամը 14։30-ին Մամիկոնյանց 30/1 հասցեում տեղի կունենա MNTEC-ի՝ Բժիշկների և բուժքույրերի գերազանցության կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Կենտրոնի ստեղծման հիմքը դրվել է 2024 թվականին՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և շվեյցարական «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն առողջապահության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, ոլորտի մասնագետներ և կենտրոնի հիմնադիր կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսք՝ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, կառավարման խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյան: «Արաբկիր» ԲՀ, +374 99 757 657։

Մշակույթ

Ժամը 15։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա գրող, հրապարակախոս, մատենագետ Հովսեփ Նալբանդյանի (ԱՄՆ) «Կյանքի հետ» հոդվածների և ուսումնասիրությունների նոր ժողովածուի շնորհանդեսը:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին