1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 363.46 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 416.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0031 դրամով և կազմել 4.3092 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 485.76 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 510 դրամով և կազմել 50531 դրամ: