Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի  համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր վարչակազմին անհրաժեշտ չէ ստանալ Կոնգրեսի թույլտվությունը  բոլոր չափահաս ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար, եթե հանրապետականները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք վարչակազմին անհրաժեշտ է, որ Կոնգրեսի անդամները թույլ տան այդ վճարումը։

«Մենք կարծում ենք, որ ոչ, - պատասխանել է ԱՄՆ ղեկավարը։ - Կարծում եմ՝ նրանք դա կանեն, եթե մեզ դա պահանջվի։ Բայց մենք կարծում ենք, որ չի պահանջվի»:

Սեպտեմբերի 9-ին Դալասում կառավարող Հանրապետական ​​կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալիս Թրամփը խոստացել էր, որ բոլոր չափահաս ամերիկացիները կստանան 5 000-ական դոլար, եթե երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները մեծամասնություն ստանան ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել էր, որ ամերիկացիները «պարտավոր կլինեն այդ փողը ծախսեն ԱՄՆ-ում»։ Նրա խոսքով՝ «դա կկոչվի Թրամփի շահութաբաժիններ»։

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. դրանցում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։ Հանրապետականները վերահսկում են օրենսդիր մարմնի երկու պալատները:

Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Հայերեն

Հոգատարությունը որպես ավանդույթ. Երեմյան ընկերությունների խմբի ուշադրության կենտրոնում մարդն է

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները

«Մասրիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս