Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Փարիզում Ելիսեյան պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: 

Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe