1 րոպեի ընթերցում
Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է, որ այցի ընթացքում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։