Wizz Air-ը Երևանից թռիչքներ կսկսի երեք նոր ուղղություններով

2 րոպեի ընթերցում

Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունն ավելացնում է Հայաստանում բազավորվող օդանավերի թիվը՝ հասցնելով դրանց թիվը 4-ի։ Ընկերությունը Երևանից նախատեսում է նաև թռիչքներ իրականացնել 3 նոր ուղղություններով՝ դեպի Բազել (Շվեյցարիա), Վառնա (Բուլղարիա) և Վալենսիա (Իսպանիա)։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Wizz Air ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը՝ նշելով, որ դեկտեմբերի 18-ից շաբաթական երեք թռիչ կիրականացվի Բազել (Շվեյցարիա), դեկտեբերի 19-ից շաբաթական երկու անգամ՝ Վալենսիա (Իսպանիա), և հունիսի 6-ից կմեկնարկի դեպի Վառնա (Բուլղարիա) ուղղությունը: 

«Wizz Air-ը ամենաարագ զարգացող ընկերություններից է։ Հայաստանից մենք ունենք 18 ուղղություն՝ դեպի Եվրոպայի 12 երկրներ։ Մինչև հոկտեմբերին երրորդ օդանավի ժամանումը, մենք արդեն մտածում ենք չորրորդ օդանավի մասին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ չորրորդ օդանավը դեկտեմբերից կբազավորվի Երևանում»,- ասաց Մալինը։

Մալինը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ից՝ չորրորդ օդանավի Երևանում բազավորվելուց հետո կավելանան նաև մի շարք ուղղություններով թռիչքների հաճախականությունները։ Մասնավորապես, Երևան-Պրահա ուղղությամբ թռիչքները կհասցվեն շաբաթական 5-ի, իսկ Գերմանիայի Մեմինգեն քաղաք ուղղությամբ՝ շաբաթական 4-ի։ 

Նրա խոսքով՝ Wizz Air-ը այս տարի նախատեսում է մոտենալ տարեկան 100 միլիոն ուղևորի սպասարկման ցուցանիշին։

Մալինը նշեց, որ Wizz Air-ն այժմ օդանավեր է բազավորում 44 օդանավակայանում։ Ընկերության շուրջ 270 օդանավերի մեծ մասը A321neo տիպի են, որոնք առանձնանում են վառելիքի բարձր արդյունավետությամբ։

Նրա խոսքով՝ դա կարևոր է նաև բնապահպանական տեսանկյունից։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին