«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը կլինի ավանդական

5 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լիահույս է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը նոր խթան կլինի Հայաստանի միջազգային տեսանելիության բարձրացման համար: 

«Մենք նախապատրաստվում ենք մեծ իրադարձության մեր երկրում՝ առաջին անգամ հյուրընկալելով հեծանվային միջազգային մրցաշար: Այս նախագծի վրա աշխատել ենք շուրջ երկու տարի: Մրցաշարի անցկացումը կարևորում եմ ոչ միայն սպորտային տեսանկյունից, այլ այն նաև ռազմավարական մոտեցումների արտացոլումն է: Նման մրցաշարերը պետք է օգտագործենք երկրի միջազգային տեսանելիությունը բարձրացնելու տեսանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն ընդգծեց, որ նպատակների շարքում է հեծանվասպորտի զարգացումը հասցնել այն կետին, որ հայ մարզիկները հասնեն օլիմպիական մակարդակի և ինչու ոչ՝ իրավունք ստանան մասնակցելու Օլիմպիական խաղերին, և «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարի կլինի ավանդական։

Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական աշխատանքը սպորտային ենթակառուցվածքների կառուցման գործում և այդ տեսանկյունից առաջիկայում վերանորոգումից հետո կրկին շահագործման կհանձնվի հեծանվասպորտի մարզադպրոցը:

«Tour of Armenia»-ի անցկացման ժամանակահատվածում կկայանա նաև ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարը, որի ժամանակ մասնակից երեխաները հնարավորություն կունենան նաև անձնական շփումներ ունենալ Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսի հետ, ով «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպանն է:

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Խորեն Զարգարյան, Արա Սադոյան, Ժաննա Անդրեասյան, Միկելե Նապոլի, Ֆաբրիցիո Դ’Ամիկո. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Խորեն Զարգարյան. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Ժաննա Անդրեասյան, Միկելե Նապոլի. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Միկելե Նապոլի, Ֆաբրիցիո Դ’Ամիկո. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Արա Սադոյան, Ժաննա Անդրեասյան. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Միկելե Նապոլի, Ֆաբրիցիո Դ’Ամիկո. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Միկելե Նապոլի, Ֆաբրիցիո Դ’Ամիկո. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Ժաննա Անդրեասյան. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

Արա Սադոյան. «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։ Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

 Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ - Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց - Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի - Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։

Հայերեն English Русский Türkçe