Ուսումնական գործընթացի անշեղ իրականացումն առաջնահերթություն է․ Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ ուսումնական զորամաս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստուգայցի մասին Պապիկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Անակնկալ ստուգայցով եղա ՊՆ ուսումնական զորամասերից մեկում։ Ուսումնական գործընթացի անշեղ իրականացումն առաջնահերթություն է»,– գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։  

Հայերեն English