Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն շուտով հաղթանակ կտանի Իրանի նկատմամբ։ «Արմենպես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նա GB News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Մենք կհաղթենք, և դա կլինի շուտով, որովհետև մենք արդեն հաղթել ենք. չէ՞ որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - նշել է նա։

Թրամփը նաև նշել է, որ ճիշտ է վարվել Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, քանի որ նրա պնդմամբ՝ եթե դա տեղի չունենար, Թեհրանն արդեն «երկու, գուցե, չորս շաբաթ անց» կարող էր միջուկային զենք ստանալ, իսկ այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հաջող գործողություններ է իրականացնում Իրանի դեմ և «վերահսկում է Հորմուզի նեղուցը»։

ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի հետ կապված պայմանները խախտելու համար։ Հուլիսի վերջին մարտերը դադարել էին, սակայն օգոստոսի 30-ին՝ կրկին վերսկսվել։

Հայերեն Русский

Փոխպատվաստված խոզի երիկամը հիվանդի օրգանիզմում գործել է ռեկորդային 271 օր

Որպես անհետ կորած որոնվող Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է

Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինծառայությունից ազատման պայմանները

ՌԴ դեսպանությունն օրինական թիրախներ է համարել Գերմանիայի հեռահար համակարգերի տեղակայման վայրերը

Մալայզիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ

Ֆոն դեր Լայենը կհայտարարի Գրենլանդիայի ֆինանսավորման համար 200 միլիոն եվրո հատկացնելու մասին. FT

Թուրքմենստանի նախագահն ընդունել է ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը

Վենսը հայտարարել է, որ երկրները ոչ բացահայտ կերպով օգնում են ԱՄՆ-ին Իրանին մեկուսացնելու գործում

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին