Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 2026 թվականի մեկ դոլարանոց մետաղադրամ, որի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա առաջին դեպքն է, երբ առօրյա շրջանառության համար նախատեսված մետաղադրամի վրա պատկերվում է նախագահի դեմքը, և այն արդեն շրջանառության մեջ է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

ԱՄՆ դրամահատարանը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով ոսկեգույն մեկ դոլարանոց մետաղադրամի թողարկումը։ Գերատեսչությունը հորդորել է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ եղած մանրադրամը, իսկ հավաքորդներին առաջարկել է ձեռք բերել մետաղադրամները փաթեթներով և պարկերով, որոնք վաճառվում են բացառապես դրամահատարանի կողմից։

Մանրածախ գինը կազմում է 61 դոլար՝ 25 մետաղադրամ պարունակող փաթեթի համար, և 154,50 դոլար՝ 100 մետաղադրամ պարունակող պարկի համար։ Իրականում, առօրյա դրամաշրջանառության մեջ նման մետաղադրամ գտնելը դժվար կլինի, քանի որ մեկ դոլարանոց մետաղադրամներն այդպես էլ լայն տարածում չեն գտել ամերիկացի սպառողների շրջանում և շրջանառվում են շատ ավելի հազվադեպ, քան թղթադրամները։

Չնայած իր գույնին՝ մետաղադրամը ոսկի չի պարունակում, այն բաղկացած է 88,5% պղնձից՝ ցինկի, մանգանի և նիկելի հավելումներով։

 

 

 

Հայերեն العربية English Русский

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում