ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

3 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն Իռլանդիայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ հայտարարել է, որ կանչել է Բրյուսելում Ռուսաստանի դեսպանին՝ օգոստոսի սկզբին Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հիբրիդային հարձակման փորձի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։

«Լայպցիգի հարձակումներն ունեն պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները։ Մենք կպատասխանենք վճռականորեն։ Ռուսաստանի ռազմական համալիրին վերաբերող 1600 կետերն արդեն մշակվում են, և մենք պատրաստ ենք ավելի շատացնել դրանք։ Մենք, ինչպես նաև շատ անդամ պետություններ, նաև կանչել ենք ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին», - նշել է նա։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին Գերմանիայի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Բեռլինի կառավարությունը եզրակացրել է, որ Ռուսաստանն է պատասխանատու ձախողված հարձակման համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն նույնպես Դուբլինում լրագրողներին հայտնել է, որ Փարիզն ի պատասխան այդ միջադեպի կանչել է Ռուսաստանի ներկայացուցչին։

«Ես կանչել եմ Փարիզում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելու համար», - ասել է Բարոն՝ հավելելով, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն եվրոպական մակարդակով, մասնավորապես՝ Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ։

Ռուսաստանցի պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, մերժել են Մոսկվային ուղղված մեղադրանքները և նշել, որ Բեռլինը ցանկանում է շեղել ուշադրությունը սեփական թերություններից։

Օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի է ունեցել ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձ։ Գերմանացի քննիչներին հղում անելով՝ լրատվամիջոցները նշել են, որ ենթադրյալ հարձակմանը մասնակցել է մի քանի անօդաչու թռչող սարք։ Պայթուցիկ նյութեր պարունակող ԱԹՍ-ներից մեկը հայտնաբերվել է ուկրաինական բեռնատար ինքնաթիռների մոտ, իսկ երկրորդը, հավանաբար, բախվել է DHL բեռնատար ինքնաթիռին առաջինի հայտնաբերումից մի քանի րոպե անց։

Հայերեն English Русский

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին