Հայաստան

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, Գորիսում, Մեղրիում և Կապանում մասնակցել են հանդիպումների՝ քննարկելու «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք TRIPP ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղ գտած հրապարակումից։

«Սյունիքի համայնքների ներկայացուցիչներն անմիջականորեն Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաներից տեղեկացել են Հայաստանում ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքի վերաբերյալ, ուղղել հարցեր, ներկայացրել իրենց տեսակետներն ու քննարկել, թե ինչպես տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը կարող է նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի, մասնավորապես Սյունիքի համար՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նման երկխոսությունը լինելու է շարունակական՝ Հայաստանում ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչմանը զուգահեռ համայնքների տեղեկացվածությունն ու ներգրավվածությունն ապահովելու համար»,– նշված է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում