Հայաստանն ԱՄԷ է արտահանել 60 տոննա ձուկ և ձկնամթերք

1 րոպեի ընթերցում

Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ ընդգծելով, որ կառույցը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ։

«Հարգելի՛ տնտեսավարողներ, տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար:

Պահանջվող խմբաքանակներն են՝

իշխան ձուկ՝ քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին։

Եթե ձեր ընկերությունն ունի նշված քաշի խմբաքանակները և պատրաստ է համագործակցել արտահանող կազմակերպության հետ, առաջարկում ենք կապ հաստատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ (Կոնտակտային անձ՝ Արթուր Մամիկոնյան, էլ. հասցե՝ artur.mamikonyan@ssfs.am, հեռ՝ 015404040-220)»,– նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում