7 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լևոն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Լևոն Մովսիսյանը 2011 – 2014 թթ. սովորել է Օքսֆորդի համալսարանում՝ ստանալով գիտությունների դոկտորի (DPhil/PhD) կոչում։ Հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, Ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։
Կենսագրություն
Ծնվել է 1988 թ. մարտի 8, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Բենիամին գյուղում։
2011 – 2014 թթ.՝ Գիտությունների դոկտորի (DPhil/PhD) կոչում | Օքսֆորդի համալսարան, Հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, Ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։
2005 – 2010 թթ.՝ Դեղագետի որակավորում | Երևանի պետական բժշկական համալսարան
2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ 2024 թ. հոկտեմբեր – 2025 թ. հունվար՝ Ծրագրի ղեկավար II | ICON Բիոանալիտիկ Լաբորատորիաներ, Ասսեն, Նիդերլանդներ։
Գնահատել է հետազոտությունների համալիր փաստաթղթային փաթեթները՝ ընկերության կորպորատիվ որակի կառավարման համակարգի (QMS), ինչպես նաև միջազգային կարգավորող պահանջների (GLP, GCP, FDA և EMA) շրջանակում՝ ապահովելով դրանց լիարժեք պատրաստվածությունն աուդիտների համար։ 2022 թ. օգոստոս – 2024 թ. օգոստոս՝ Ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող | ZoBio, Նիդերլանդներ
Պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։
Ղեկավարել է որակի վերահսկման գործընթացների ավտոմատացումն ու թվայնացումը՝ նվազեցնելով ծախսերը և ավելացնելով տվյալների մշակման թողունակությունը։
Ղեկավարել է բազմագործառութային թիմ, համակարգել միջազգային հաճախորդների հետ աշխատանքը, մշակել տեխնիկական առաջարկներ և կառավարել պայմանագրային բանակցությունները, բյուջեներն ու մասնագիտացված գնումները։
2021 թ. նոյեմբեր – 2022 թ. հուլիս՝ Ավագ գիտաշխատող | Symeres, Նիդերլանդներ
Համակարգել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական աշխատանքներն ու ծրագրերի ընթացքը, ինչպես նաև իրականացրել գործելու ազատության (FTO) և մտավոր սեփականության վերլուծություններ՝ հաճախորդների նախագծերի իրավական ու առևտրային ռիսկերը նվազեցնելու համար։
2021 թ. փետրվար – 2021 թ. սեպտեմբեր՝ Խորհրդատու | HVM ընկերություն, Կալիֆոռնիա, ԱՄՆ (հեռավար)
Իրականացրել է ստարտափների տեխնիկական և գիտական հիմքի համապարփակ վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրություն (due diligence)՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
2018 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր՝ Գիտաշխատող | Ալբերտայի համալսարան, Կանադա
Ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը՝ ներառյալ սարքավորումների գնահատումը և գնումը, անվտանգության ընթացակարգերի և տվյալների որակի ստանդարտների ներդրումը։
Նախաձեռնել և ղեկավարել է նոր բաղադրաձևերի մշակման ծրագրեր՝ համակարգելով զուգահեռ իրականացվող վերլուծական փորձարկումներ։
2016 թ. հունվար – 2018 թ. ապրիլ՝ Գիտաշխատող | Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ (ETH Zürich), Շվեյցարիա
Իրականացրել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը միտված հետազոտություններ և միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները, պլանավորումն ու տեխնիկական տվյալները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և F. Hoffmann-La Roche-ի հետ։
2014 թ. նոյեմբեր – 2015 թ. սեպտեմբեր՝ Գիտաշխատող | Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն
Ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող՝ համակարգել է բրիտանական և գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը և ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսված արդյունքների ժամանակին և բարձր որակով ստացումը։
CTI ձեռնարկատիրական վերապատրաստման տասնմեկշաբաթյա ծրագիր – «Բիզնես հայեցակարգ» (Մոդուլ 2), STARTUP CAMPUS, Ցյուրիխ, Շվեյցարիա | 2017 թ. Ձեռնարկատիրության 10-շաբաթյա դասախոսական ծրագիր, «Building a Business», Սաիդի բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն | 2012–2013 թթ. Որպես փորձագետ-գնահատող գրախոսել է միջազգային գիտական ամսագրերի համար գիտական հոդվածներ։ | 2012–2020 թթ. Ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։ | 2012–2020 թթ. Գիտահետազոտական այց, Ֆրիդրիխ-Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարան, Գերմանիա | 2012 թ.
Պարգևներ. Oxford-ի Raffy Manoukian կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ Տասը միջազգային գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում։ Օգոստոսի 4-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ ստացել են 1141 հայտ, դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Վարչապետը նաև հայտնել էր, որ մի խումբ դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։