Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ գագաթնաժողովը
1 րոպեի ընթերցում

Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «24» պարբերականը։
Ըստ հրապարակման՝ ՇՀԿ անդամ բոլոր 10 պետությունների ղեկավարները ժամանել են Ղրղզստանի մայրաքաղաք: Սեպտեմբերի 1-ը գագաթնաժողովի հիմնական օրն է: Այն մեկնարկել է ՇՀԿ խորհրդի նիստով, որին կհաջորդի «ՇՀԿ Պլյուս» ձևաչափով հանդիպումը։
Ղրղզստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ 25 տարի. միասին դեպի խաղաղություն, զարգացում և բարգավաճում» կարգախոսով: Հոբելյանական գագաթնաժողովում քննարկման թեմաները տարբեր են՝ տարածաշրջանային անվտանգությունից մինչև արհեստական բանականության կիրառումը տնտեսությունում:
Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել Բիշքեկի հռչակագիրը, որի նախագիծն ավելի վաղ համաձայնեցվել է ՇՀԿ արտաքին գործերի նախարարների կողմից։