Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստի օրակարգում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից և շահագրգիռ այլ կառույցներից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կիրանցի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունը և ջանքերի համատեղումը։ Նա նշել է, որ Կիրանցն ունի պատմամշակութային, բնապահպանական և զբոսաշրջային ներուժ, որի բացահայտումն ու հանրահռչակումը ներառված է Կառավարության նոր ծրագրում։ Կիրանցը պետք է վերածվի կայուն զբոսաշրջության, մշակութային ժառանգության պահպանության, խաղաղության, նորարարության և համայնքային զարգացման կենտրոնի՝ սահմանամերձ բնակավայրի համար ստեղծելով երկարաժամկետ զարգացման նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության շրջանակին, Կիրանց բնակավայրի զարգացման հնարավորություններին, առկա խնդիրներին և առաջնահերթություններին, ծրագրի մշակման հետագա քայլերին և առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Այս համատեքստում անդրադարձ է եղել բնակավայրի զարգացման ծրագրի հայեցակարգի մշակմանը: Աշխատանքային խումբը քննարկել է Կիրանցում մշակութային և սպորտային միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի ժամանակ Կիրանց բնակավայրի ներուժի՝ տարբեր ձևաչափերով ներկայացման հնարավորությունները:

Հայերեն English

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/08/26

Ասիական ինդեքսներն աճել են - 31/08/26

Փեզեշքիանը Մոդիի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստեղծված իրավիճակին

Իրաքը չի համաձայնել երկրում թողնել միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո

Իսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել