Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզուն հարվածների մասին

1 րոպեի ընթերցում

Խարգ կղզում իրավիճակը հանգիստ է, նավթի հետ կապված գործողությունները չեն դադարել, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բովարդն՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կղզուն ուժգին հարվածներ են հասցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Nournews-ի հրապարակումը։

Բովարդը հերքել է, որ Իրանի նավթային գլխավոր կենտրոնը ոչնչացվում է, ինչպես պնդել էր Թրամփը Truth Social հարթակում գրառման մեջ։

«Թրամփի թվիթները ծիծաղելի են, և Խարգում իրավիճակը հանգիստ է և համապատասխան», - ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ կղզին անցյալում բազմիցս ռմբակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից, բայց նավթագործները թույլ չեն տվել, որ գործողությունները դադարեցվեն «նույնիսկ մեկ րոպեով»։

Բովարդը հավելել է, որ կապալառուները ներկայում վերակառուցում և արդիականացնում են պահեստային բաքերը և նավամատույցները։

Խարգ կղզով է անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Թրամփը հայտարարել էր, որ կղզին «փշուր-փշուր է արվում»։

Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի Խարգ կղզուն ուժգին հարվածների մասին՝ տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին

Հայերեն Русский

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ

Դեսպանահավաքի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա Սահմանի «Ախուրիկ» անցակետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է մնում 18 սմ-ով

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանի և Չինաստանի նախագահները բանակցություններ են վարել Բիշքեկում․ ստորագրվել է 32 փաստաթուղթ

Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզուն հարվածների մասին

Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար. Երևանում ստորագրվեց համաձայնագիր