Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատել է Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները՝ նշելով, որ այս պահին դրա համար տեսանելի հիմքեր չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով Պեսկովի խոսքերը։

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ՝ հույս ունենալու Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման վրա։ Իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչների ներկայիս սերունդը բախման տրամադրված է ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Նրանք լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և ուղղորդում այն ​​մեր երկրի դեմ՝ անմիջականորեն մասնակցելով մեր դեմ ռազմական գործողություններին»,-ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ, այդուհանդերձ, Մոսկվան բաց է այդ հարաբերությունները վերակառուցելու համար։

«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար, և մենք իսկապես պահպանում ենք մեր պատրաստակամությունը դրա համար, բայց պետք է լավ հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,-հավելել է Պեսկովը։

Հայերեն

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի