Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է  «Սևանի շուրջը» հեծանվային արշավի առաջին օրը։ 

Հիշեցնենք, որ երկօրյա հեծանվարշավին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հեծանվարշավի առաջին օրվա եզրափակիչ հատվածում շատ մեծ դժվարությամբ է քշել։ 

«Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ»,- գրել է Փաշինյանը։

Հրապարակված տեսանյութում վարչապետը կատակել է.  

«Շատ քիչ էր մնում, որ մեր այն սիրելի օգտատերերի ցանկությունը, որոնք մեկնաբանություններում ցանկանում էին, որ «Սևանի շուրջը» հեծանվավազքի արդյունքում մեռնեմ, իրականություն դառնա, որովհետև այս վերջին կտորը՝ 33 կիլոմետր, շատ դժվար քշեցի, և կիսամեռ վիճակում տեղ հասա»։

Նա հավելել է, որ այսօր քշել են 138 կիլոմետր, որից հետո մի փոքր հանգստացել են, ու հիմա ամեն ինչ լավ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջ» երկօրյա հեծանվավազքը։

Առաջին օրվա երթուղին բաժանված է եղել չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար