Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

6 րոպեի ընթերցում

Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 10.4-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 06.05.2026թ. ընդունված համար ՀՕ‑219-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհուրդը (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

·         միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         բարձրագույն կրթություն,

·         հայերենին տիրապետում,

·         առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

Մրցույթին մասնակցել ցանկացողները Ազգային ժողովի աշխատակազմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1)   դիմում,

2)   անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3)   3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար,

4)   ինքնակենսագրություն,

5)   բարձրագույն կրթության փաստը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը.

6)   հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն),

7)   անհրաժեշտ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճեն(ներ)ը,

8)   արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,

9)      բարեվարքության վերաբերյալ լրացված Հարցաթերթիկ,

10)դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,

11)իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ՝ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,

12) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին,

13)գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.

14)համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալներ և այլ տեղեկություններ ստանալու մասին:

Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային ստուգման և հարցազրույցի: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»-ի հիման վրա:

Ըստ Մրցութային խորհրդի սահմանած Կարգի՝ մրցույթի արդյունքում հավակնորդը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր, որից 60 միավորը մասնագիտական փորձի, անձնական որակների և հմտությունների համար, իսկ 40-ը՝ Հանձնաժողովի անդամի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջների իմացության:

Թեկնածուի գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը և մասնակցի գնահատման հարցաթերթը սահմանված է Մրցութային խորհրդի Որոշմամբ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ԱԺ աշխատակազմ հանձնել առձեռն կամ ուղարկել փոստով (հասցե՝ ք. Երևան, 0095, Բաղրամյան 19, Ազգային ժողով, Մրցութային խորհրդին):

 Փաստաթղթերն ընդունման վերջնաժամկետն է  2026թ. սեպտեմբերի 14-ը, ժամը 18։00-ը՝ ներառյալ։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սահմանված ժամկետի լրանալը:

Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ազգային ժողովի աշխատակազմ՝ Գյուլնարա Մովսիսյան՝ (+374 11) 513627, (+374 98) 16 30 40 հեռախոսահամարներով:

Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://www.parliament.am/competition.php?sel=sections&id=4&lang=arm&CommitteeID=15

 

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար