Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։ 

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Այցի ընթացքում Սանդուն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կպարգևատրի Հանրապետության շքանշանով՝ ի նշան երախտագիտության ուկրաինացի ժողովրդի քաջության և Եվրոպայում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում նրանց ներդրման համար։

Մայա Սանդուն ընդգծել է, որ Կիևում է՝ ուկրաինացի ժողովրդի կողքին կանգնելու համար։

«Այսօր Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը: Երեք օրից Մոլդովայի Հանրապետությունը կնշի իր տարեդարձը: Ես Կիևում եմ՝ ուկրաինացի ժողովրդի կողքին լինելու համար: Չորսուկես տարի ուկրաինացիները պաշտպանում են իրենց երկիրը և իրենց քաջության շնորհիվ պաշտպանում են խաղաղությունն ամբողջ մայրցամաքում: Մոլդովան խաղաղության մեջ է ապրում նաև այս քաջության շնորհիվ», - ասել է նախագահը։

Սանդուն նշել է, որ նախագահ Զելենսկուն Հանրապետության շքանշանով պարգևատրելը նրա՝ եվրոպական մայրցամաքում խաղաղության ու ազատության պաշտպանության գործում ներդրման ճանաչման նշան է։

Ուկրաինան այսօր նշում է իր անկախության հռչակման 35-ամյակը։ Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի այլ քաղաքներում այսօր պատերազմում զոհված հերոսների հիշատակի արարողություններ են անցկացվում։ Բացի այդ, եվրոպացի առաջնորդներն այսօր հավաքվել են մայրաքաղաք Կիևում՝ վերահաստատելու իրենց աջակցությունն ուկրաինացի ժողովրդին։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ