Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր նախաձեռնությամբ մի շարք մանկապարտեզներում մեկնարկած հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրին

2 րոպեի ընթերցում

Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ մանրամասնելով, որ  ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։

«Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։

Ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։ Արդյունքում նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի հեշտ են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։

Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին»,- գրել է Ավինյանը։

Հայերեն English

«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները