Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հուլիսի 31-ին զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրան դադարեցնել երկրի զինված ուժերի կողմից Սև ծովում լցանավերի վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Վենսի խնդրանքից հետո Զելենսկին հրահանգել է «սառեցնել» նավթատար լցանավերին հասցվող ինտենսիվ հարվածները։

Ըստ հրապարակման՝ Սպիտակ տունը դժգոհ է եղել, որ Ուկրաինան ավելի է ապակայունացնում նավթի շուկաները, ինչպես նաև վնասում ամերիկյան ընկերություններին։ Բանն այն է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ են հայտնվել նաև այն լցանավերը, որոնք Ղազախստանից նավթ էին տեղափոխում Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալ։ Ամերիկյան առաջատար նավթային Chevron և ExxonMobil ընկերությունները, որոնք Ղազախստանի խոշորագույն Թենգիզի նավթահանքի համասեփականատերերն են, արդյունահանված նավթը համաշխարհային շուկա են արտահանում հենց Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշարով։

FT-ն նշում է, որ հուլիսի 31-ին Վենսի և Զելենսկու զրույցից հետո Ուկրաինայի պաշտպանության ուժերն այլևս չեն հարվածել կոնսորցիումի մոտակայքում գտնվող նավերին։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինայի նախագահը խոստացել է դադարեցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքների կամ ոչ ռուսական նավերի վրա հարձակումները, եթե դրանք չեն ենթարկվում ուկրաինական պատժամիջոցների և չեն տեղափոխում ռուսական նավթ կամ այլ ռուսական բեռներ։

Ուկրաինացի աղբյուրը հավելել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի խնդրանքի՝ Կիևը ստեղծել է համապատասխան մեխանիզմներ։

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով