Հայտնի տնտեսագետ և հրապարակախոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի

3 րոպեի ընթերցում

Տնտեսագետ, աշխարհահռչակ փիլիսոփա և գրող Նասիմ Նիկոլաս Թալեբը հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալ՝ իր մերժումը հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում ապօրինի պահվելու հանգամանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նասիմ Թալեբը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Ինձ դասախոսություն կարդալու համար հրավիրել էին Ադրբեջան։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,-գրել է նա։

Նասիմ Թալեբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր «Սև կարապ» (The Black Swan) գրքով, որտեղ ներկայացնում է դժվար կանխատեսելի, բայց մեծ ազդեցություն ունեցող իրադարձությունների տեսությունը։ Նա նաև «Antifragile», «Fooled by Randomness» և «Skin in the Game» գրքերի հեղինակն է և համարվում է ռիսկերի, անորոշության ու ֆինանսական շուկաների վերաբերյալ ժամանակակից ամենաազդեցիկ մտածողներից մեկը։

Նա ծնվել է Լիբանանում՝ լիբանանահայերի հետ պատմական կապեր ունեցող հին հունական ուղղափառ (անտիոքյան) լևանտյան ընտանիքում։

Թալեբը Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ հետագայում դարձել է ֆինանսական թրեյդեր, էսսեիստ և համաշխարհային ճանաչում ունեցող մտածող։

2023-ի դեկտեմբերին նա այցելել էր Հայաստան։

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։

Հայերեն English فارسی Русский 中文

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս