«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

2 րոպեի ընթերցում

«Wildberries» առևտրային հարթակը սկսել է հաշվարկել ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով վաճառողների ապրանքներին պատճառված վնասները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ անդրադառնալով նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանի և Լիլյա Սիրականյանի՝ «Wildberries»-ի ներկայացուցիչների հետ հուլիսի 30-ին կայացած հանդիպմանը։ 

«Wildberries»-ի ներկայացուցիչների խոսքով՝ տուժած վաճառողների փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումներն ավարտական փուլում են։ Գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը, ձեռնարկատերերի աջակցությունը, ընթացակարգերի դյուրացումը և համագործակցության հետագա ուղղությունները։ Ընկերության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի դերը տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Հուլիսի 18-ից Ռուսաստանի տարբեր շրջաններում «Wildberries»-ի մի շարք պահեստներ և լոգիստիկ կենտրոններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Դրանց հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են պահեստավորված ապրանքները, իսկ ընկերության բաշխման ցանցի աշխատանքը որոշ ուղղություններով խաթարվել է։ Հուլիսի 30-ին հարվածներ են գրանցվել նաև Պենզայի և Սարապուլի լոգիստիկ օբյեկտներում։ 

Տուժածների թվում կան նաև Հայաստանից հարթակի միջոցով առևտուր իրականացնող տնտեսավարողներ։ Առանձին հայաստանցի վաճառողներ հայտնել են մի քանի միլիոն դրամի հասնող կորուստների մասին։ 

«Wildberries»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին աջակցության վճարները տրամադրվել են ավելի քան 88 հազար վաճառողի։ Ընկերությունը տուժած վաճառողների համար սահմանել է նաև անվճար տարանցիկ մատակարարումներ տարածաշրջանային պահեստներ, ապրանքների պահպանման զեղչեր, վարկային արձակուրդներ և լոգիստիկ ծախսերը մեղմող այլ միջոցներ։

Հայերեն Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA