Զելենսկին ձմռանն ընդառաջ Թրամփից խնդրել է 300 Patriot հրթիռ

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտակարգ «ձմեռային փաթեթ»՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումները հետ մղելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է Axios-ի հետ հարցազրույցում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Թրամփը հուլիսի 28-ին իրենց հանդիպման ժամանակ համաձայնել է առաջ շարժվել Կիևին Patriot-ի հրթիռների արտադրության լիցենզիաների տրամադրման հարցում։ Հուլիսի սկզբին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը Զելենսկու հետ հանդիպմանը համաձայնել էր ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների համար կալանիչ հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրել Կիևին։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Թրամփը խոստացել է օգնել, սակայն հստակեցրել է, որ դա դժվար է՝ Իրանի դեմ պատերազմում հակահրթիռային համակարգերի անհրաժեշտության պատճառով։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իրականացվող յուրաքանչյուր խոշոր հարվածի ժամանակ օգտագործում է 30-40 բալիստիկ հրթիռ, և նման հարձակումներ լինում են ամսական երեքից հինգ անգամ։

Նա ընդգծել է, որ Patriot համակարգեր ստանալու համար Կիևը պատրաստ է կիսվել ցանկացած ռազմական տեխնոլոգիայով կամ փորձագիտությամբ, որ ԱՄՆ-ն կկամենա։

Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինական և ամերիկյան պաշտպանական ընկերություններն ուսումնասիրում են ուկրաինական արտադրության բալիստիկ հրթիռները փոփոխելու և հակահրթիռային կալանիչների վերածելու հնարավորությունը, որպեսզի դրանք ունենան Patriot հրթիռների նման հնարավորություններ, քանի որ «դա ավելի արագ և էժան կլինի»։

Զելենսկին նաև Թրամփին տեղեկացրել է, թե ինչպես ուկրաինական ճշգրիտ հարվածները չեն սպանել խաղաղ բնակիչների, այլ, ընդհակառակը, խափանել են վառելիքի մատակարարումը Ղրիմում՝ միաժամանակ թուլացնելով ռուսաստանցի զինվորականների մարտական ​​ոգին։

Axios-ի հետ զրույցում Զելենսկին նաև նշել է, որ պատերազմի դինամիկայի փոփոխությունն օգնել է Թրամփի հետ իր հարաբերություններին, որոնք այժմ ավելի կառուցողական են և «նախկինի նման էմոցիոնալ չեն», ինչն «ավելի լավ է»:

Լրատվական հարթակը հիշեցնում է, որ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերը մղվել են երկրորդ պլան։ Թրամփի բանագնացներ  Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը դեռևս կապի մեջ են ռուսաստանցի և ուկրաինացի բանակցային խմբերի հետ, սակայն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են Իրանին առնչվող հարցերին։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները