Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում ընդունել է որոշում՝  ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա  խնդիրները կարգավորելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 289-ը, որից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր։ Նաև առկա են շուրջ 10 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտներ և սաներ:

Մանկատան շրջանավարտներից և սաներից ոմանք միջոցառումից օգտվելու համար դիմել են որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, որի պատճառով վերջիններիս դիմումները մերժվել են (3 շահառու)։

Որոշմամբ կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած, ինչպես նաև՝ բնակարանի վկայագրի համար սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը (շուրջ 21 շահառու)։

Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում բնակելի անշարժ գույքի արժեքները ավելի բարձր են, քան նախորդ տարիներին էր, և հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունն՝ առաջարկվում է որոշման մեջ փոփոխել աջակցության գումարի չափը՝ 6.3 մլն դրամի փոխարեն սահմանել 8.7 մլն դրամ։ Որոշմամբ կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։

Հայերեն

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար