ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Նախաձեռնությունը, որը հեղինակել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ, արժանացել է 44 կողմ և 7 դեմ ձայների:  

Առաջարկը հանձնաժողովում քննարկվել է դեռևս հունիսի 10-ին, սակայն քվեարկության է դրվել հուլիսի 22-ին:

«Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց իմ առաջարկության օգտին, որը կոչ էր անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Հպարտ եմ, որ Կոնգրեսում պաշտոնապես հայտնել եմ իմ դիրքորոշումը, և կշարունակեմ պայքարել Ադրբեջանի կողմից անօրինական և անարդարացիորեն պահվող, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվող հայերի ազատ արձակման համար»,-նշել է Շերմանը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված շինծու  քրեական գործերի հիման վրա տեղի ունեցած դատավարությունների արդյունքներով կայացվել են ազատազրկման վճիռներ։  

Մասնավորապես ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։  20 տարվա ազատազրկման են դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը։ Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։ 

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում