ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 13։00-ն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մենք գտնվում էինք այն փուլում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդակցության արդյունքում պետք է որոշում կայացներ՝ տալ կամ չտալ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն։ ԿԸՀ-ն որոշեց, որ նիստը պետք է հետաձգվի և շարունակվի հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ միջնորդությունը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։ Վարդևանյանը հավելել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ հարցը քննվել է դռնփակ կարգով։

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել էր, որ Գլխավոր դատախազությունը միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

«Արմենպրես»-ին Դատախազությունից հայտնել էին, որ նախաքննության շահերից ելնելով՝ չեն մեկնաբանում, թե միջնորդությունը քրեական որ վարույթի շրջանակում է ներկայացվել։

 

Հայերեն English Русский

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման