Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր գաղտնի հանդիպման մասին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացել են The Times պարբերականի հրապարակումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը նշել է, որ հրապարակումից հետո Ադրբեջանի իշխանությունները համապատասխան ուսումնասիրություն են իրականացրել։ Նրա խոսքով՝ Բեռլին մեկնելուց առաջ ինքը տեղեկություններ է պահանջել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից, ինչի արդյունքում հաստատվել է, որ հրապարակման մեջ նշված անձինք նույն ժամանակահատվածում գտնվել են Ադրբեջանում։

Ալիևի ներկայացմամբ՝ հուլիսի 12-ին Բեռլինից Բաքու են ժամանել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմի նախկին ղեկավար Ռոնալդ Պոֆալան և Գերմանիայի նախկին քաղաքական գործիչ Մաթիաս Պլատցեկը, որոնք վերադարձել են հուլիսի 14-ին։ Նույն օրը Մոսկվայից Բաքու են ժամանել Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը և Ռուսաստանի նախագահի առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը։ Նրանցից մեկը Բաքուն լքել է հուլիսի 13-ին, մյուսը՝ հուլիսի 14-ին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ո՛չ Գերմանիան, ո՛չ Ռուսաստանը Բաքվին չեն տեղեկացրել այդ այցելությունների մասին։ «Չեմ կարող հստակ ասել, թե նման հանդիպում տեղի ունեցել է, քանի որ մենք դրա ականատեսը չենք եղել։ Սակայն ներկայացված տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ Բաքվում նման գաղտնի հանդիպում տեղի է ունեցել։ Եթե այն նպաստի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին, ապա, իհարկե, մենք դա կողջունենք»,- հայտարարել է Ալիևը։ Նա նաև ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ տարածաշրջանում պետք է ապահովվի խաղաղություն։

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին