Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություն է ներկայացրել՝ համաձայնություն տալ «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի»,- ասել է Հովակիմյանը։

Նա պարզաբանել է, որ Կարապետյանը գրանցվել է որպես ընտրված պատգամավոր, սակայն պատգամավորական լիազորությունները կստանձնի նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահից։ Մինչ այդ, ըստ Հովակիմյանի, դատախազության միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի իրավասության շրջանակում է։

Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ։ Համապատասխան որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

«Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե քրեական ինչ վարույթի շրջանակներում է Դատախազությունը նախատեսում քրեական հետապնդում հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ, սակայն Դատախազությունից նշեցին, որ, ելնելով նախաքննության շահերից, չեն մեկնաբանում։  

Հայերեն English Русский

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման