Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում համայնքապետարանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվում է նարդու համայնքային բաց առաջնություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նարդու առաջնությանը մասնակցել են նախօրոք հայտագրված տարբեր տարիքային խմբերի 35 մասնակիցներ՝ Գավառ քաղաքից և համայնքի գյուղական  բնակավայրերից։

Մրցաշարն անցկացվել է  շրջանաձև եղանակով՝ Երվանդ Ղուրշուդյանի մրցավարությամբ։

Առաջնությունում հաղթող է ճանաչվել Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառ քաղաքում բնակություն հաստատած Սեյրան Աղաջանյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Գավառ քաղաքի բնակիչներ Հենրիկ Բոշյանն ու  Գարեգին Մեսրոպյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից արժանացել են դրամական պարգևների։

Մրցանակները հաղթողներին հանձնել է առաջնության կազմակերպիչ, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։   

Հայերեն Türkçe

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ֆրանսիայի վարչապետը նոր բողոքի ցույցերից առաջ կընդունի արհմիությունների ներկայացուցիչներին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ