Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակներում։

«Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված ​​է։ Բայց մենք պատրաստ կլինենք հանդիպելու նրանց հետ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ֆիլիպիններում կայանալիք միջոցառումների շրջանակում պատրաստ է արդյոք հանդիպել Սերգեյ Լավրովի կամ Վան Իի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ-ի դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կլինի հուլիսի 19-23-ը։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։

Լավրովը ևս Մանիլայում մասնակցելու է ԱՍԵԱՆ-ի նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը կմասնակցի այդ միջոցառումներին հուլիսի 21-ից մինչև 23-ը։

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով