Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է Սիրիայի աթ-Թանֆ ռազմաբազայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Հարվածն իրականացվել է՝ ի պատասխան Իրանի հարավ-արևելքում գտնվող ռազմական բազայի վրա ԱՄՆ-ի կողմից վերջերս իրականացված հրթիռային հարձակման, որի հետևանքով իրանական բանակի «Իրանշահր» բրիգադի յոթ զինծառայող է զոհվել։

«Հորմուզի նեղուցի լիակատար վերահսկողությունը մնում է մեր քաջարի մարտիկների ձեռքում, և քանի դեռ շարունակվում են ԱՄՆ ագրեսիվ գործողությունները, այս տարածաշրջանից ոչ մի կաթիլ նավթ կամ գազ չի արտահանվի», - զգուշացրել է ԻՀՊԿ-ն։

Իրանական կողմը նշում է, որ հուլիսի 15-ի վաղ առավոտյան ԱՄՆ զինված ուժերը բազայի հանրակացարանների, հյուրատների և պահակակետերի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, որոնք միտումնավոր թիրախավորել են բնակելի օբյեկտները՝ զոհերի թիվը մեծացնելու նպատակով։

Միևնույն ժամանակ, կողմերն արդեն վեց օր է՝ շարունակում են փոխադարձ հարվածները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում